• Գրանցվիր որպես

    Ի՞նչ է Edas.am-ը

    Edas.am հարթակը ստեղծում է կապ ուսուցիչների և աշակերտների միջև առցանց տարբերակով:
    Այստեղ ուսուցիչները ունեն հնարավորություն կիսել իրենց գիտելիքները բոլորի հետ,
    իսկ աշակերտները՝ ձեռք բերել նոր հմտություններ և գիտելիքներ:

    Ուսանողների ուսումնական գործունեության ձևավորումը

    Հոգեբանության դասախոսի առջև բուհում դրված է առաջնային խնդիր` ձևավորել ուսանողի ուսումնական գործունեությունը կամ, ավելի պարզ ասած, սովորեցնել նրան սովորել հոգեբանություն: Եթե ուսանողը չսովորի ինքնուրույն սովորել, չկարողանա «ինքն իր խելքով ապրել», նա միշտ կախման մեջ կմնա գիտելիքներ ստանալ դասախոսից, մեխանիկորեն կհիշի գրքերից մի շարք գիտական հասկացություններ, դրույթներ և ոչ մի քայլ չի ձեռնարկի դրանք իրական պրակտիկ գործունեության մեջ կիրառելու համար։ Հետևաբար նա չի սովորի հոգեբանորեն մտածել և գրագետ, ճիշտ կազմակերպել մարդկանց հետ փոխհարաբերություններ։

    Ուսուցման ակտիվ մեթոդների հոգեբանությունը

    Ծրագրավորված ուսուցումը ծագել է ԱՄՆ-ում 50-ական թթ. իսկ հեղինակը ամերիկացի գիտնական Սկիներն է: Նա անդրադարձել է ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման գաղափարին՝ փորձարարական հոգեբանության ժամանակակից ձեռքբերումների կիրառման ընթացքում: Ծրագրավորված ուսուցման ժամանակ դիտման և անմիջական ազդեցության համար հասանելի է դառնում ողջ ուսուցման գործընթացը Ծրագրավորված ուսուցման ժամանակ կենտրոնանում է սովորողների ուշադրությունը: Ծրագրավորված ուսուցման համար հիմք է ծառայել բիհևիորիզմը:

    Ծրագրավորված ուսուցման մեթոդներ

    Համաշխարային հոգեբանների հետազոտությունները ցույց տվեցին, որ փուլային մտածողական գործընթացները թույլ են տալիս ծրագրավորել ոչ թե ուսումնական նյութի մասերը, այլ սովորողի ուսումնական գործունեությունը: